News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իմ երկրի երիտասարդներն ակտիվորեն ներգրավված են բարձր տեխնոլոգիաների վերջին նվաճումների եւ գիտական մշակումների մասին քննարկումներում եւ նպաստում են դրանց հետագա կատարելագործմանը:  Այս մասին, մարտի 29-ին, Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում իր ելույթի ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում տարեկան պատրաստվում է տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի 2000 մասնագետ:

«Մարդկային ներուժի շնորհիվ է, որ այսօր փոքր Հայաստանը դիրքավորվել է աշխարհի տեղեկատվական տեխնոլոգիաների քարտեզի վրա: Այսօր հայ մասնագետների կողմից մշակված լուծումները լայնորեն օգտագործվում են աշխարհի տարբեր երկրներում:

Այս ոլորտում Հայաստանն ունի մի շարք մրցակցային առավելություններ: Մենք քաջ գիտակցում ենք, որ առկա հաջողությունների երկարակեցության գրավականը ամուր կրթական հիմքի ապահովումն է: Միջազգային առաջադեմ նվաճումներին հաղորդակից աշակերտի, ուսանողի, հետազոտողի ձեւավորումը դարձել է մեր կրթական համակարգի հիմնական նպատակը», - ասել է նախագահը։

Սերժ Սարգսյանն առանձնացրել է հայ աշակերտների նվաճումները միջազգային օլիմպիադաներում։

«Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր դպրոցականները վերջին տարիներին միջազգային առարկայական օլիմպիադաներում փայլուն արդյունքներ են արձանագրում: Անցած տարի Հայաստանի աշակերտները մաթեմատիկայի, ֆիզիկայի, աստղագիտության ու կենսաբանության միջազգային օլիմպիադաներից վերադարձել են 20 մեդալով՝ 5 արծաթե եւ 15 բրոնզե:

Քեմբրիջի համալսարանի եւ Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ իրականացվում է Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի նպատակն է բոլոր հայ դպրոցականներին հասանելի դարձնել առաջատար կրթությունը: Ծրագրի շրջանակում վերապատրաստվելու եւ պատրաստվելու են հազարավոր ուսուցիչներ», - եզրափակել է Սերժ Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ