News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Դիարբեքիրի Սուրի շրջանի նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի դեմ մի շարք հետաքննություններ են սկսվել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝  2 անգամ քաղաքապետի պաշտոնը զբաղցենելուց հետո ուսուցչի աշխատանքին վերադարձած Աբդուլլահ Դեմիրբաշի դեմ մի քանի հետաքննություն է սկսվել, որոնցից մեկը վերաբերվում է 2015-ի օգոստոսին Հայաստան կատարած այցին։  Հետաքննության մեջ նշվել է, թե լինելով դպրոցի ուսուցիչ, Աբդուլլահ Դեմիրբաշը պարտավոր էր Հայաստան այցի եւ բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպելու մասին տեղեկացներ դպրոցի տնօրինությանը։

Պաշտպանական ճառում Աբդուլլահ Դեմիրբաշը վկայակոչել է ճամփորդելու ազատությունն ու մարդու իրավունքները՝ շեշտելով, որ ամառային արձակուրդներին ինքը կարող է մեկնել ցանկացած երկիր։ «Իսկ Հայաստանի հանրապետության նախագահի հետ հանդիպելը երբեք Թուրքիայի հանրապետության օրենքներով կամ քաղաքացիական ծառայողների կանոններով հանցանք չի համարվում»,-ասել է Աբդուլլահ Դեմիրբաշը։

Նշենք, որ Սուրի նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը հայերենով ցուցանակ է տեղադրել Դիարբեքիրի մուտքի մոտ՝  «Բարով եկաք» գրությամբ, հրատարակել Հովհաննես Թումանյանի հեքիաթները հայերենով, Դիարբեքիրում կազմակերպել հայերենի ուսուցման դասընթացներ, Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված առաջին հուշարձանը տեղադրել ու աջակցել Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգմանն ու հետագայում նաեւ պահպանմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ