News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ուտելիքը տարբերակող սարքի (WearSens վզնոց)  հիմնադիրները, Քալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի (UCLA) թիմը մտադիր է առաջիկայում դիալեզ ստացող մարդկանց համար նոր հավելված ստեղծել: Թիմում ներգրավված է նաեւ հայ ծրագրավորող Հայկ Քալանթարյանը, որը 4 տարեկանից բնակվում է Միացյալ Նահանգներում:

«Այժմ հետազոտում ենք, թե կլինիկական ինչ հավելվածներ կարող ենք ստեղծել: Դրանցից մեկը, օրինակ, մշտադիտարկում է դիալիզ ստացող հիվանդին, որին անհրաժեշտ է կանոնակարգել օգտագործվող հեղուկի քանակը: Հավելվածը կարող է օգտակար լինել նաեւ տարեց մարդկանց համար, որոնց օրգանիզմն արագ ջրազրկվում է: Կարծում եմ՝ արդեն տարեվերջ մենք կիրարկումը կտեսնենք այդ հավելվածի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Քալանթարյանը:

26-ամյա Հայկն իր առաջին քայլերն արել է մի քանի տարի առաջ. նա ծրագրավորել է WearSens վզնոցը, որը դրական արձագանք գտավ աշխարհում: Նշենք, որ ուտելու ժամանակ վզնոցը տեղեկատվություն է ստանում ուտելիքի մասին եւ այն փոխանցում բջջային հեռախոսին: Ի դեպ, այս սարքն ուղղված է մարդկանց առողջության պահպանմանը:

«Ի տարբերություն մյուս ոլորտների՝ ինֆորմատիկան համեմատաբար նոր է եւ արագ զարգացող: Որպես կանոն, այն մեծ հնարավորություններ է տալիս նորարարության համար: Աշխատանքային շուկան էլ մեծ է, հատկապես Քալիֆորնիայում»,- ասաց Հայկը, որն այժմ սովորում է UCLA-ում եւ առաջիկա ամիսներին կդառնա գիտությունների թեկնածու:

Նշենք, որ Հայկ Քալանթարյանը հայտնի ծրագրավորող Արտակ Քալանթարյանի որդին է, գրող- հրապարակախոս, դրամատուրգ Արտաշես Քալանթարյանի թոռը: Քալանթարյանների ընտանիքն ԱՄՆ է տեղափոխվել 1993թ.-ին: Քալանթարյան ամուսինները 2000-ական թվականներին աշխատել են Մայրքրոսոֆթում, ապա հիմնել իրենց սեփական IT ընկերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Ամենաշատ