News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Միջազգային միջնորդների առաքելությունը պիտի ուշադրություն դարձնի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմանը եւ կարճ ժամկետում հասնի կրակի դադարեցման: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի փոխնախագահ Ֆրանց Կլինցեւիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Այժմ պետք չէ փնտրել ղարաբաղյան հակամարտության սրման համար մեղավորին, կարծում է Կլինցեւիչը: «Այժմ գերայժմեականը սկզբունքորեն այլ խնդիր է. կարճագույն ժամկետում հասնել կրակի դադարեցման», - վստահ է սենատորը: Նա նաեւ նշել է, որ   «այստեղ դժվար կլինի որեւէ բան անել առանց մի շարք օտարերկրյա պետությունների, նախ եւ առաջ` Ռուսաստանի միջնորդական առաքելության» եւ հիշեցրել է, որ ՌԴ-ն «ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է»:

Խորհրդարանականը զգուշացրել է 1990-նների իրավիճակին վերադարձից, «երբ տարբեր տվյալների համաձայն, կողմերի միջեւ զինված բախումների ընթացքում  մինչեւ 25 հազար մարդ զոհվեց» եւ ընդգծել է, որ ցանկացած, նույնիսկ հնացած հակամարտություն կարող է լուծվել միայն բանակցությունների ճանապարհով: Կլինցեւիչը նաեւ մեջբերել է Սիրիայի օրինակը, որի «փորձը ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը ոչ մի խելամիտ այլընտրանք չունի»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ