Ստեփանակերտի հոսպիտալից այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 3 ժամկետային զինծառայող: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Զինծառայողների վիճակները կայուն ծանր է:
«Երկուսին այս պահին վիրահատում ենք»,- ասաց նա:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է սկսել հարավ-արեւելյան ու հյուսիս-արեւելյան ուղղություններով։ Ի թիվս այլ զինատեսակների՝ կիրառվել են նաեւ հրետանի, զրահատեխնիա ու օդուժ։ Զոհվել է 12-ամյա երեխա, երկուսն էլ վիրավորվել են։ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը ոչնչացրել են հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 զրահամեքենա, 3 տանկ ու 2 անօդաչու սարք։