News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


«Էխո Մոսկվի» ռադիոկայանը բավականին մանրակրկիտ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերջին սրացումներին: Հաղորդավար և գրող Միխայիլ Վելլերի կարծիքով Ադրբեջանի գործողությունների հետևում Թուրքիան է երևում

Սկսելով տարածաշրջանի պատմությունից՝ Միխայիլ Վելլերը հիշեցրել է, որ Ղարաբաղը մոտավորապես 2700 տարվա պատմություն ունի: Եվ այդ ժամանակահատվածից 2500 տարին այն եղել է հայկական թագավորության կազմում այս կամ այն անվանումով, այս կամ այն կարգավիճակով, մոտավորապես 200 տարի էլ եղել է նախ Օսմանյան կայսրության, հետո էլ Պարսկաստանի կազմում: «Հայերն այնտեղ միշտ են ապրել ու այդ տարածքը հայկական հող է: Այս կապակցությամբ հարց է ծագում, որը ոչ ոք չի ուզում տալ»,- նկատել է հաղորդավարը՝ հիշեցնելով Յալթայի համաժողովի արդյունքները:

«Բայց քանի որ հավերժ սահմաններ չեն լինում՝ դրանք երկու ձևով են փոխվում՝ խաղաղ ու ռազմական: Չե՞ք ուզում խաղաղ ձևով, ուրեմն երբ խնդիրը հասունանա՝ դրանք կփոխվեն ռազմական ճանապարհով»,- համարում է Վելլերը՝ նշելով, որ ԽՍՀՄ սահմանները գծվել են այն հաշվարկով, որ հակամարտության ներուժ պարունակեն, որպեսզի կողմերը ստիպված լինեին դիմել Կրեմլին, իսկ նա էլ կարողանար պարզաբանել, պատժել կամ ներում շնորհել: «Լեռնային Ղարաբաղի սահմանը միանշանակ սխալ է գծվել»- եզրակացնում է Վելլերը:

Գրողի կարծիքով նման խնդիրները լուծելու համար իդեալական կլիներ պատմաբանների, ազգագրագետների ու այլ նման մասնագետների միջազգային հանձնաժողով կազմել: Հանձնաժողովը պետք է մի քանի տարի լսի կողմերի փաստարկները, որից հետո սահմանները որոշի. «Նա ով կհաղթի՝ կստանա հավելյալ տարածք, ով կպարտվի՝ կստանա նյութական փոխհատուցում: Իսկ եթե չեք ուզում այդպես՝ ուրեմն արյուն է հեղվելու»,- համարում է Միխայիլ Վելլերը:

Ներկա իրադարձությունների համատեքստում հաղորդավարը հիշեցրել է, որ Հայաստանի տարածքում բավականին խոշոր ռուսական ռազմակայան կա: «Հայաստանը այս տարածաշրջանում Ռուսաստանի միակ դաշնակիցն է: Հայաստանը սահմանակից է Թուրքիային, Իրանին, Ադրբեջանին ու Վրաստանին: Դեպի ծով ելք չունի: 4 հարեւաններից 3-ը իսլամական երկրներ են: Բայց Վրաստանի հետ էլ հարաբերությունները կատարյալ չեն: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Սա նշանակում է, որ Ղարաբաղին հասցված հարվածը փաստացի հարված է Հայաստանին ու անուղղակիորեն նաեւ Ռուսաստանին: Ո՞վ է շահագրգռված: Էրդողանը. Դուք մեր շահերն եք ոտնահարում, մենք էլ ձեզ համար հիբրիդային պատերազմ կկազմակերպենք»,- նշել է Միխայիլ Վելլերը, հավելելով, որ ինքը ապացույցներ չունի, բացի նրանից, որ ադրբեջանական վերնախավը թուրքամետ է, իսկ Թուրքիան Ադրբեջանի համար մեծ մայր պետություն է: Նրա խոսքով, եթե ենթադրենք, որ Թուրքիան որոշել է Ռուսաստանի համար գլխացավանք սարքել, դա «կբարդացնի մեջ կյանքը»:

«Ադրբեջանը հայտարարել է, դադարեցնելու է մարտական գործողությունները: Բայց նա նախկինում էլ էր բազմիցս խոստացել դադարեցնել: Իհարկե նրանք հայտարարել են, որ հայերն են առաջինը հարձակվել: Հայերն էլ ասել են, որ ադրբեջանցիք են առաջինը հարձակվել: Երկու կողմերն էլ հայտարարել են կենդանի ուժի ու տեխնիկայի ոչնչացման մասին»,- նշել է հաղորդավարը:

Իրադարձություններն ավելի լավ բացատրելու նպատակով Միխայիլ Վելլերը հիշեցրել է տարիներ առաջ կատարված մի պատմություն «12 տարի առաջ մի ադրբեջանցի սպա, որի ազգանունը չեմ ուզում հավելյալ անգամ հիշատակել ( Ռամիլ Սաֆարով-խմբ.), Բուդապեշտում կացնով սպանել էր քնած հայ սպային ( Գուրգեն Մարգարյանին-խմբ.) անձնական ատելության ու ազգային թշնամանքի հողի վրա: Դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման, նա 8 տարի բանտում էր անցկացրել, իսկ հետո արտահանձնվել Ադրբեջանին, որպեսզի մնացած պատիժն էլ այնտեղ կրի: Բայց այնտեղ նրան դիմավորեցին որպես ազգային հերոսի, հերթական զինվորական կոչումը տվեցին, բնակարան ու դրամական պարգեւատրում: Դա ճիշտ չէ: Երբ մի սպան կացնով գլխատում է մեկ այլ բանակի սպային, դա ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի կարող մտնել: Նրան պետք է պարզապես կախաղան հանեին: Եվ ոչ ոք այդ դեպքում չէր համարձակվի ասել, որ դա սխալ է ու անարդար:

«Կամ սահմանների խաղաղ վերաձեւման ինչ -որ ինստիտուտ պետք է ստեղծվի, կամ էլ արյունահեղ հակամարտությունները կշարունակվեն: Եթե նման ինստիտուտ լիներ, Ղրիմում ու Դոնբասում էլ հուզումներ չէին սկսվի: Իսկ տվյալ դեպքում, կասկած չկա, որ Ադրբեջանը ինչ- որ տեղ Թուրքիային է ապավինել, ու նա շահագրգռված է Ռուսաստանին վատ դրության մեջ դնել»,- ամփոփել է Վելլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ