News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ամերիկացի սենատոր, հանրապետական Մարք Քիրքը Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է արել Ադրբեջանից պատասխան պահանջել վերջին հարձակումների համար ու ապահովել Ռոյս- Էնգելի առաջարկների իրականացումը:

«Ադրբեջանի կողմից անընդունելի ու անողջամիտ է ծրագրված հարձակումների նման շարքով այսքան բացահայտ խախտել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ հրադադարի մասին պայմանագիրը: Բաքվի ռազմատենչությունը դարձել է հայկական կողմից բազմաթիվ մահերի պատճառ՝ թե քաղաքացիական բնակչության, թե զինվորականների շարքերում, նաեւ զգալի կորուստների պատճառ ադրբեջանական կողմից: Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հանրապետության դեմ բռնություն սադրելու համար ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կոչ եմ անում դադարեցնել այդ ռազմական ագրեսիան»,- հայտնել է նա:

«Բացի դրանից, ես նախագահ Բարաք Օբամային ու Պետդեպարտամենտին կոչ եմ անում Ալիեւից պատասխան պահանջել ու աջակցել կոնգրեսականներ Ռոյսի ու Էնգելի առաջարկած խաղաղության ամրապնդման քայլերի ներդրմանը, որոնք ներառում են երկու կողմերի համաձայնագիրը՝ շփման գծում դիպուկահարներ չպահել, տեղադրել կրակի հսկողության համակարգեր, որոնց պետք է ԵԱՀԿ –ն հետեւի ու ձայնի չափման սարքավորում, որը կորոշի շփման գծում հարձակումների աղբյուրը, նաեւ ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդներ ուղարկել՝ հրադադարի խախտումների ճշգրիտ մոնիտորինգի համար»,- հավելել է սենատորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ