News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Վալերի Պերմյակովն այսօր՝ ապրիլի 8-ին, մանրամասն ուսումնասիրում էր, թե ինչպես է 2015թ. հունվարի 12-ին, դաժանաբար սպանել Ավետիսյաններին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում կայացած դատական նիստում առաջին անգամ հրապարակվել է Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո կատարած դեպքի վայրի զննության տեսագրությունը:

Պերմյակովը դիտում էր տեսագրությունն՝ առանց աչքը թարթելու: Նույնիսկ երբ ցուցադրում էին սպանված փոքրիկ Հասմիկի ու վիրավոր 6-ամսյա Սերյոժայի կադրերը, Պերմյակովը միմիկան էլ չփոխեց: Նշենք, որ կադրերի հրապարակման ժամանակ սպանված Հասմիկ Ավետիսյանը քրոջ ինքնազգացողությունը վատացավ. նրան դատարանի դահլիճից դուրս բերեցին հարազատները, ապա նիստը շարունակվեց:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը կրկին միջնորդեց դատարան հրավիրել գործով երկու կարեւորագույն վկաների՝ Պերմյակովի անմիջական ղեկավար Նիկիշինին եւ Տարասովին: Նշենք, որ մինչ այդ դատարանը հայտնեց, որ Նիկիշինը հեռացվել է աշխատանքից եւ նրա գործերն ուղարկվել են զինկոմիսարիատ, իսկ Տարասովն էլ տեղափոխվել է այլ զորամաս: Լուսինե Սահակյանի պնդմամբ, պետք է ծանուցել վկաներին եւ հրավիրել դատարան՝ ցուցմունք տալու:

Դատարանն այսօր բավարարեց տուժող կողմի իրավահաջորդների միջնորդությունը, որով պահանջում էին ռուսական կողմից ճշտել՝ արդյոք սատանիզմի հետ կապված այլ անձինք հարցաքննվել են եւ ինչ նյութեր են առկա ռուսական կողմի մոտ: Հիշեցնենք, որ դեռեւս առաջին դատական նիստին փաստաբանները հայտարարել էին, որ ամբաստանյալը սատանիստ է եւ պահանջել էին այս ուղղությամբ կատարված նյութերը վերցնել ռուսական կողմից:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց ապրիլի 15-ին:

Նիստից հետո Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Վալերի Պերմյակովը կարծես թե հաճույքով էր դիտում ամբողջ տեսագրությունը։

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը 2015թ. դեկտեմբերի 18-ից սկսել է դատաքննությունը: Նիստերը տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում: Դատարանի վճռով նիստն ընթանալու է ուրբաթ օրերին:

Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանություն, ավազակություն եւ Հայաստանի պետական սահմանը հատելու փորձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ