News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը թույլ չի տվել ԵԱՀԿ-ին շփման գծում դիտարկում անցկացնել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Սարգսյանը, անդրադառնալով ԵԱՀԿ-ի կողմից նախատեսված դիտարկմանը, հայտարարել է. «Մենք արդեն ապրիլի 6-ին հայտարարել ենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը դիմել է ղարաբաղյան կողմին՝ խնդրելով աջակցել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, մասնավորապես ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի ուղղությամբ դիտարկում անցկացնելուն:

ԼՂՀ իշխանությունները անմիջապես տվել են իրենց համաձայնությունը եւ հաստատել իրենց պատրաստակամությունը՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դիտարկման մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար: Շփման գծում դիտարկում անցկացվում է միայն երկու կողմերի՝ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի, համաձայնության եւ անվտանգության երաշխիքների դեպքում: Մենք մինչեւ այս պահը տեղեկություն չունենք ադրբեջանական կողմի դրական պատասխանի մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ