Անցած գիշեր եւ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը 17 անգամ կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում:
ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայ դիրքապահների ուղղությամբ կիրառվել են հրաձգային, այդ թվում նաեւ խոշոր տրամաչափի զինատեսակներ եւ ականանանետեր:
Ադրբեջանական կողմից արձակված կրակահերթերը հիմնականում կրել են անկանոն բնույթ:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: