News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ժամկետային զինծառայող, 19-ամյա Ազատ Սիմոնյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի հարձակման առաջին օրվանից անհայտ կորած, նախօրեին  զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ  հայկական կողմին  հանձնված 18 զոհից մեկն է։ Նա Կոտայքի մարզի Կամարիս գյուղից էր, բանակ էր զորակոչվել 2015-ին։ Մինչեւ երեկ ընտանիքում հույսի նշույլ են ունեցել, որ Ազատը զինակիցների հետ մի թփի տակ պատսպարված կլինի։

Մոր բարեկամուհին՝ տիկին Սոնիկը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ պատերազմը սկսվելու առաջին օրվանից որդուց զանգ չստանալով՝ հայրը քեռու հետ մեկնել է Ղարաբաղ։ Զորամաս են գնացել, հարց ու փորձ արել, չեն գտել։ Որդու դատարկ մահճակալը տեսնելով՝ հայրը չի դիմացել, բարձրաձայն հեկեկացել է, բայց հոգու խորքում հույսեր փայփայել, որ միակ որդին մի  ձորում մի թփի տակ ընկերների հետ թաքնված կլինի։  Այսօր առավոտյան գույժը լսել են։

«Ապրիլի 1-ին  զանգել էր տուն, խոսել մոր հետ, բարի գիշեր ասել ու էլ չի զանգել․․․ Ապրիլի 2-ին իմացանք՝ ինչ ա եղել։ էդ օրը եկա տեսնեմ՝ իր մաման լավաշ ա թխում ու հեռախոսի զանգերը չի լսում, ասեցի՝ էս ինչ զանգեր են։ Հենց պատասխանեց, ասեցին՝ կռիվն սկսվել ա։ Իմացանք՝ Ջրականի ուղղությամբ են հարձակվել, երեխեն էլ էնտեղ․․․Էդ օրվանից ամեն օր հավաքվել ենք իրանց տուն հույս ունենալով, որ մի լավ լուր կլսենք»,-ասաց տիկին Սոնիկը՝ նշելով, որ Ազատը շատ ուշադիր էր մոր ու երկու քրոջ նկատմամբ։ Արտասվելով հիշեց Ազատի ֆեյսբուքյան վերջին գրառումից տողեր, որն արել էր դեռեւս օգոստոսին.  «Տունս չեք գտնի, այն շատ հեռու է, այնտեղ տանս մեջ որդու կարոտից մայրս է լալիս, մի լացիր մայրիկ, երդվում եմ, մայրիկ, մի օր տուն կգամ, ամեն կաթիլ արցունքիդ համար պատասխան կտամ...»։

Տիկին Սոնիկի դուստրը  ուսուցչուհի է, թեեւ Ազատին չի դասավանդել, բայց ասաց՝  լուսավոր ու բարի տղա էր, բոլորին հասնող։ Մնացածն էլ հավելեց դպրոցի տնօրեն Արամայիս Ենոքյանը․«Ազատը եւ խելոք էր, եւ խելացի, ուզում էր բանակից հետո  ծրագրավորող դառնար, համակարգչային խնդիրներ էր լուծում  ու միշտ մրցանակներ ստանում։ Հումորով էր, ընկերների մանկավարժների սերն էր վայելում, բանակից չէր տրտնջում․․․»,- հիշեց տնօրենը։ Ազատը դպրոցն ավարտելուց հետո  խոհարարական քոլեջում է սովորել ու միշտ պարծեցել համեղ պատրաստելու իր հմտություններով։ Հորեղբայր Խաչիկն էլ հպարտացավ Ազատի խելքով, համակարգչային գիտելիքներով։

«Ազատը էնպես բաներ կարող էր անել, որ բոլորս զարմանում էինք, ինչեր էր հնարում․․․Մի օր չլսեցինք դժգոհեր ծառայությունից, չլսեցինք՝ երբ ա դիրքերում, երբ՝ զորամասում»։ Հորեղբայրը Մոսկվայից ապրիլի 2-ին է ժամանել, հենց լսել է պատերազմի ու զարմիկի անհետանալու մասին։ Օրեր շարունակ հուսադրել, գոտեպնդել ու հորդորել է ծնողներին՝ մտածեն միայն լավ բանի մասին․ «Ես եկա Մոսկվայից հորը տեսա հանգստացնում էի, ասում էի՝ արի լավ բան մտածենք, ինչի վատ բան մտածենք, մեծ կա հետը, կամանդիր կա հետը, հաստատ մի տեղ  թաքնված կլինեն, մի ձորում կլինեն, ու էսօր առավոտյան լսեցինք գույժը»։

Ազատին կհուղարկավորեն հայրենի Կամարիս գյուղում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ