News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Երկու իրանական ընկերություններ ստորագրել են համաձայնագիր մագիստրալային գազամուղ կառուցելու մասին: Այն պետք է սկիզբ առնի Հարավային Պարս հանքավայրից, այնուհետեւ Իրաքի ու Թուրքիայի տարածքով գազը Եվրոպա հասցնի, հայտնում է ՏԱՍՍ-ը վկայակոչելով Press-TV հեռուստաալիքը:

«Երկու իրանական ընկերություններ ստորագրել են համաձայնագիր 1.3 կմ երկարության ու 2.3 մլրդ արժողությամբ խողովակաշար կառուցելու համար, որը կապահովի գազի արտահանումը Իրանից Եվրոպա,- ասվում է հաղորդագրության մեջ,- Իրանական մագիստրալային գազամուղը կառուցվելու է Հարավային Պարս խոշորագույն գազային հանքավայրից ու անցնելու հարեւան Իրաքի տարածքով»:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Պայմանագիրը ստորագրել են Գազային ոլորտի շինարարության ու զարգացման իրանական ընկերությունն (IGEDC) ու «Պասարգադ» էներգետիկ զարգացման ընկերությունը: Շինարարության, շահագործման ու գազի փոխադրման պայմանագրի 25 տոկոսը ֆինանսավորելու է IGEDC –ը, ներդրումների մնացած մասը ապահովելու է Իրանի Ազգային զարգացման պետական հիմնադրամը: Միջոցների վերադարձն ապահովվելու է Իրաքին, Իրաքյան Քուրդիստանին ու Թուրքիա գազ արտահանելու հաշվին:

Մինչեւ Իրաքի սահմանը գազամուղի երկարությունը 590 կմ է: Դրա շինարարությունը, ինչպես եւ դրա երթուղու վրա հինգ կոմպրեսային կայանների կառուցումը կիրականացվեն երկու տարվա ընթացքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան և Համաշխարհային բանկը 1 միլիարդ դոլարի համաձայնագիր են ստորագրել վերականգնվող էներգիայի աղբյուրների վերաբերյալ
Ծրագիրը կօգնի ստեղծել և ընդլայնել բաշխված արևային էներգիայի շուկան և մարտկոցների արտադրության պիլոտային ծրագիր սկսել Թուրքիայում...
Սանոսյանը և IFC տարածաշրջանային փոխնախագահը քննարկել են էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման հարցեր
Անդրադարձ է կատարվել նաև «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման արդիականացման ծրագրին…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,15 դոլար
Նավթի գնանշումները հինգշաբթի առավոտյան բարձրանում են...
Ռուսաստանը Թուրքիայի տարածքով ԵՄ է մատակարարել 3 միլիարդ եվրոյի նավթամթերք՝ էմբարգոյի սահմանումից հետո
CSD-ի և Մաքուր օդի և էներգիայի հետազոտական ​​կենտրոնի (CREA) հետաքննության համաձայն՝ այն բանից հետո...
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Արարատի Նորաբաց, Սյունիքի Ձագեձոր, Թավշուտ, Բարիկավան, Անդոկավան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ...
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 82,89 դոլար
Չորեքշաբթի առավոտյան նավթի գնանշումները բարձրանում են...
Ամենաշատ