News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պարզաբանել է, թե ներկայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների սեղանին ինչ փաստաթուղթ կա:

Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում նախարարը նշել է, որ աշխատանքային փաստաթուղթ են համարվում նրանք, որոնք կողմերի դիտարկման առարկա են եղել:  Այն փաստաթղթերը, որոնց շուրջ առաջընթաց գրանցել չի հաջողվել, ուղարկվում են Վիեննայում ԵԱՀԿ-ի կենտրոնական գրասենյակ՝ պահպանության:

Նալբանդյանը նաեւ նշել է, որ տարբեր գաղափարներ կան, բայց կարիք չկա հեծանիվ հորինել, կարեւորը, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այդ գաղափարը կարմիր թելի նման անցնում է բոլոր փաստաթղթերում:

Պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար շարունակել բանակցությունները, երբ կողմերից մեկը փորձում է դրանք ֆարսի վերածել, նախարարը հիշեցրել է, որ միջազգային հանրությունը կոչ է անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: «Ո՛չ պատերազմը, ո՛չ պատերազմական գործողությունները չեն կարող լուծել խնդիրը: Պատմությունը վկայում է, որ պատերազմից հետո կողմերը, երբեմն վատթարացնելով դիրքերը, վերադառնում են բանակցությունների սեղանի շուրջ: Կարծում եմ՝ ոչ ոքի նոր պատերազմ պետք չէ: Հարկավոր է փորձել բանակցությունների միջոցով կարգավորման ուղի գտնել»,- նշել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ