Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ջրամատակարարման ոլորտում գործունեություն ծավալող գերմանական «Ռեմոնդիս Ակվա», «Թիլիա» եւ «Դեկոն Ինթերնեյշնլ» ընկերությունների ղեկավարներին:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Զրուցակիցները քննարկել են ջրամատակարարման ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր: Ընկերությունների ղեկավարները նշել են, որ շահագրգռված են Հայաստանում գործունեություն ծավալելու եւ այդ ոլորտում ունեցած մեծ փորձը մեր երկրում ներդնելու հարցում: Վարչապետ Աբրահամյանը ողջունել է նրանց նախաձեռնությունը եւ նշել, որ ջրամատակարարման ոլորտը ՀՀ կառավարության համար ունի մեծ կարեւորություն: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ այդ նպատակով վերջին տարիներին հետեւողական քայլեր են իրականացվել Երեւանի, մարզերի ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքների բարելավման նպատակով եւ կարեւորել ջրային կառավարման ոլորտում արդյունավետության բարձրացումը: