News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում հնարավոր է հակառակորդի անօդաչու թռչող սարքերին հակազդող սեփական սարքերն արտադրել, բայց պետք է հասկանալ, որ դա տարիների, այլ ոչ թե ամիսների գործ է: Այս մասին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում նշել է Իլինոյսի համալսարանին կից Խելացի ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի (Intelligent Robotics Lab) տնօրեն Նաիրա Հովակիմյանը:

Հարցին, թե արդյոք Հայաստանը շանս ունի այդ նորագույն սարքավորումները եւ զենքերը նախագծել ու արտադրել Հայաստանում, նա պատասխանել է. «Կարծում եմ, կան մարդիկ, որոնք կարող են քայլեր ձեռնարկել եւ ինչ-որ չափով լուծել այդ խնդիրը, բայց կան մարդկային եւ ֆինանսական ռեսուրսների հարցեր։ Այսօր Հայաստանում, ինչպես շատ է պատահել մեր պատմության ընթացքում, մարդկային ռեսուրսի պակաս կա, ինչի պատճառով մենք աշխարհում չենք կարողանում անել այն, ինչն անում են, օրինակ, հրեա մասնագետներն ու գիտնականները։

Հայաստանում մի քանի ընկերություններ եմ տեսել, որոնք զբաղվում են նման գործով, բայց, կրկնեմ, ռեսուրսների եւ ժամանակի խնդիր կա: Պետք է հասկանալ, որ անգամ եթե այդ աշխատանքները ճիշտ ձեւով կազմակերպվեն, արդյունքը շատ արագ տեսանելի չի լինի»:

Նրա խոսքով, շատ կարեւոր է նաեւ լուծել մասնագետներին դրսում վերապատրաստելու հարցը. հայ գիտնականներին պետք է հնարավորություն ընձեռել մեկնել կոնֆերանսների եւ համագործակցել արտերկրի գիտնականների հետ, որպեսզի գիտություն-կիրառություն կապը շատերի համար հասկանալի դառնա: «Հայաստանում պետք է գիտության ֆինանսավորում ապահովել լուրջ մակարդակի վրա, հրավիրել դրսի լուրջ մասնագետների, որոնք տեղում կիսեն իրենց փորձը, փորձի փոխանակման ծրագիր է պետք մշակել եւ իրականացնել»,-նշել է Հովակիմյանը:

Նա կարծիք է հայտնել, որ անօդաչու թռչող սարքերով զբաղվող մասնագիտական խումբ ձեւավորելու եւ դրանում Հայաստանի եւ այլ երկրներում աշխատող հայերին ներգրավվելու գաղափարը կարող է արդարացված լինել:

հարցին, թե իրատեսակա՞ն է ակնկալել, որ Հայաստանը կկարողանա ԱԹՍ-ի սեփական արտադրությունը ծավալել, Նաիրա Հովակիմյանը պատասխանել է. «Դա հնարավոր է, բայց պետք է հասկանալ, որ դա տարիների, այլ ոչ թե ամիսների գործ է: Այդտեղ անհնարին բան չեմ տեսնում»:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ