News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ճապոնական Mitsubishi Motors ավտոընկերությունը խոստովանել է, որ դիտավորյալ նվազեցրել է  Ճապոնիայում վաճառվող փոքրալիտրաժ ավտոմեքենաներում վառելիքի ծախսի ցուցանիշները: Այդ մասին հայտնում է  «Ինտերֆաքսը»` վկայակոչելով ընկերության մամուլի հաղորդագրությունը:   

Mitsubishi-ում պատշաճ եղանակով թեստեր չեն իրականացրել վառելիքի ծախսի վերաբերյալ եւ կեղծ տեղեկություններ են ուղարկել Ճապոնիայի հողի, ենթակառուցվածքների, տրանսպորտի եւ զբոսաշրջության նախարարություն:   

Մասնավորապես, թեստավորման ընթացքում ընկերության ներկայացուցիչները շարժմանը դիմադրության ավելի ցածր ցուցանիշ են օգտագործել, քան պահանջվում էր: Բացի այդ, թեստավորման մեթոդները չեն համապատասխանել ճապոնական օրենսդրության պահանջներին: 

Ճշտել են, որ խախտումները վերաբերում են չորս փոքրալիտրաժ մոդելի համապատասխանող   625 հազար մեքենայի, ներառյալ eK Wagon-ը եւ eK Space-ը, ինչպես նաեւ Dayz եւ Dayz Roox մոդելներին, որոնք Mitsubishi-ն արտադրել է Nissan-ի համար:

Mitsubishi-ն եւ Nissan-ը դադարեցրել են վերոհիշյալ մեքենաների վաճառքը, ընկերությունները քննարկում են խախտումների համար փոխհատուցման պայմանները: Բացի այդ,  Mitsubishi-ն նախատեսել է խախտումների հետաքննության հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կազմված կլինի կողմնակի փորձագետներից: Ընկերությունում սկսել են ստուգել նաեւ արտահանման համար արտադրվող մեքենաների համար վառելիքի ծախսը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Ամենաշատ