News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ես հայուհի եմ, շվեդուհի, գերմանուհի, իսկ իմ ծագման մյուս բաղադրիչի մասին ոչինչ չգիտեմ՝ կորսված պատմության պատճառով: Որ ուղղությամբ էլ նայեմ՝ գտնում եմ հարցեր, որոնց պատասխանները փնտրում եմ իմ ծագումնաբանության մեջ: Որտեղի՞ց եմ եկել: Ինչի՞ միջով են նրանք անցել: Ինչպե՞ս են նրանք հասել այստեղ: Ե՞րբ եմ ես ամերիկուհի դարձել, 1978 թվականին Քալիֆորնիայում ծնվելո՞վ: Այս մասին Հեդեր Մարտինը գրել է The Huffington Post-ում հրապարակված հոդվածում:

Հոգեբանները նշում են միջսերնդային ցավի մասին. վնասվածք, որը ցավն առաջինն ապրած սերնդից փոխանցվում է երկրորդին եւ հաջորդ սերունդներին: «Մեր ԴՆԹ-ում պայքար, վախեր, ճամփորդություն եւ մեր նախնիների տառապանքը կա: Մենք մեր մասին մտածում ենք որպես անկախ եւ անհատական բջիջների զանգվածի մասին, որոնք թափառում են կյանքում՝ փորձելով հասկանալ մեր ներքին կռիվն ու մեր ուղին, բայց սա պատմության մի մասն է միայն: Պատկերացրեք՝ մենք կրում ենք ոչ միայն մեր մայրերի, հայրերի, պապերի ու տատերի ցավը, այլ նրանց բազմաթիվ ցանկություններն ու հույսերը»,- գրել է հեղինակը:

2008 թվականին հեղինակի մոտ հրաշալի գաղափար է ծնվում՝ կապված նախապապի՝ Մելքոն Ջենանյանի հետ: «Որոշեցի իմ առաջին գիրքը գրել: Այն կոչվում է «Վերականգնվող Կոնիան. Պատմություն սիրո, կորստի եւ Հայոց ցեղասպանության մասին» («Reclaiming Konia: A Tale of Love, Loss and the Armenian Genocide»): Գրքի ստեղծման ճանապարհին կարեւոր գործոնն այն է, որ իմ նախապապը՝ հայ քրիստոնյա եւ միսիոներ Մելքոն Ջենանյանը, որն անսացել էր 1909 թվականին Օսմանյան կայսրությունը լքելու մասին նախազգուշացումներին, երբեք ոչինչ չի խոսել այն ժամանակների զանգվածային սպանությունների մասին, մինչեւ չեն հայտնվել ԱՄՆ-ում: Նրա փիլիսոփայությունն էր՝ միշտ դեպի առաջ նայել, այլ ոչ դեպի հետ, այդ պատճառով նրա երեխաները երբեք չեն սովորել հայերեն եւ թուրքերեն, իսկ այս լեզուներով նա հաճախ էր խոսում եւ քարոզում»,- պատմում է Հեդեր Մարտինը:

2016 թվականի ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների եւ հույների կոտորածների 101-րդ տարելիցը: «Դա սարսափելի հանցագործություն էր, որը Թուրքիան եւ ԱՄՆ ղեկավարությունը հրաժարվում են որպես ցեղասպանություն ճանաչել: Ես պայքարելու եւ աղոթելու եմ հայերի դեմ այդ հանցագործության ճանաչման համար: Բայց գիտեմ, որ այս գիրքը՝ իմ նախապապ Մելքոնի կոչը, նրան թույլ տվեց արդարության վերականգնման մասին իր ցանկությունն արտահայտել, խոսել Ցեղասպանության մասին այնպես, ինչպես երբեք չի խոսել, երբ ողջ էր: Արդյունքում ես գիտակցեցի սեփական ճակատագիրս՝ կապված նրա եւ իմ հայկական արմատների հետ, նույնիսկ դժվարին անարդարության առջեւ վերքերը բուժելու միջոց գտնելով»,-  ամփոփել է Հեդեր Մարտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ