News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Բրիտանական խորհրդարանի Նորմատիվների վերահսկողության հարցերի հանձնաժողովը հրաժարվել է հետաքննել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի օֆշորային բաժնետոմսերի հետ կապված պատմությունը, որը բացահայտվել է, այսպես կոչված, «պանամական փաստաթղթերի» արտահոսքի հետեւանքով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին

Պանամական Mossack Fonseca իրավաբական ընկերության փաստաթղթերը, ըստ գերմանական Sueddeutsche Zeitung պարբերականի, վկայում են օֆշորային սխեմաներին համաշխարհային մի շարք առաջնորդների առնչության մասին: Դրանցում հիշատակվում է նաեւ բրիտանական վարչապետի հայրը՝ Իեն Քեմերոնը, որպես օֆշորային Blairmore Holdings ընկերության բրիտանացի հինգ տնօրեններից մեկը:

Մի քանի հայտարարություններից հետո, որոնցում Քեմերոնը հերքել էր Blairmore Holdings-ի հետ իր կապը, նա խոստովանել էր, որ այդ ընկերությունում բաժնետոմսեր ունեցել է, սակայն դրանք վաճառել է մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ դրանցից շուրջ 19 հազար ֆունտ սթեռլինգի շահույթ ստանալով: Սկանդալին իր մասնակցությունը հերքելու համար ավելի ուշ Քեմերոնը եկամուտների հայտարարագիր հրապարակեց:

Միաժամանակ, «պանամական փաստաթղթերի» հետաքննությամբ շարունակում է զբաղվել բրիտանական Հարկային եւ մաքսային ծառայությունը, որն ավելի վաղ փաստաթղթերը խնդրել է Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումից (ICIJ):

Մեծ Բրիտանիայում նաեւ կառավարական հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ 10 միլիոն ֆունտի չափով ֆինանսավորմամբ՝ «պանամական փաստաթղթերի» հետաքննության համար: Հետաքննության արդյունքները խումբը կներկայացնի Բրիտանիայի կանցլերին եւ ներքին գործերի նախարարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ