News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Էկվադորի ափերի մոտ մեկ ժամում երկրորդ երկրաշարժն է գրանցվել՝ 5.8 մագանիտուդով, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: 
Ստորգետնյա ցնցումները գրանցվել էին հինգշաբթի տեղական ժամանակով ժամը 22:20-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Բաիյա դե Կարակաս քաղաքից 36 կմ դեպի հյուսիս արեւմուտք: Երկրաշարժի օջախը 10 կմ խորության վրա էր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 
Մինչ այդ՝ ժամը 22:03-ին 5.7 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել Պորտովյեխո քաղաքից 86 կմ հյուսիսում: 
Հնարավոր փլուզումների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան, ցունամիի սպառնալիքի մասին նույնպես չեն հայտնել: 
Ապրիլի 16-ի երեկոյան նույնպես Էկվադորում 7.8 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ էին գրանցվել: Էպիկենտրոնը գտնվում էր Մուիսնե բնակավայրից 28 կմ հեռավորության վրա: Այն ժամանակ երկրաշարժի հետեւանքով վերջին տվյալներով 587 մարդ էր զոհվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ