News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ջանքեր կգործադրի ԵՏՄ-ում Հայաստանի տնտեսության արագ ադապտացիայի համար։ Այս մասին ապրիլի 22-ին՝ Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ Ռուսաստանը առեւտրի եւ ներդրումների ոլորտում Հայաստանի առաջատար գործընկերն է։ Չնայած համաշխարհային տնտեսության խնդիրներին՝ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը գրեթե չի նվազել։ Ռուսական կապիտալի ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է 4 մլն դոլարը։

Լավրովի խոսքով՝ էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ժամանակ նշվել է Հայաստանի եւ Ռուսաստանի հաջող համագործակցությունը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային կառույցներում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում, որտեղ նախագահում է Հայաստանը։ «Մենք պաշտպանում ենք հայկական կողմի առաջնայնությունների պլանը եւ երախտապարտ ենք ահաբեկչության դեմ պայքարի եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում լավ առաջարկների համար»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Հայաստանը ԱՊՀ-ում Ռուսաստանի առանցքային գործընկերն է։ «Մենք ողջունում ենք կազմակերպության հեղինակությունն ամրապնդելու Երեւանի ջանքերը։ Ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում ՀԱՊԿ-ի կողքին առաջնային նշանակություն ունի նաեւ ԵՏՄ-ն։ Մենք ջանքեր կգործադրենք ԵՏՄ-ում Հայաստանի տնտեսության արագ ադապտացիայի համար»,- ասել է Լավրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ