News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2016-ի ամռանը արկտիկական սառույցի մակարդակը կարող է 2012-ի մակարդակից ցած իջնել, հայտնում են Հելմհոլցի բեւեռների եւ օվկիանոսների ուսումնասիրության   կենտրոնի մասնագետները: 

Նրանք նման եզրակացության են հանգել` ուսումնասիրելով  CyroSat-2 արբանյակի ստացած տվյալները, ինչպես նաեւ այն տվյալները, որոնք ձեռք էին բերվել Շպիցբերգեն կղզու մոտ հետազոտությունների հիման վրա, հայտնում է  Informing-ը: 

Հիշեցնենք, որ  2012-ի ընթացքում սառցաբեկորների մակերեսը կրճատվել է մինչեւ ռեկորդային ցածր մակարդակի`   3,4 մլն կվ. կմ-ի: Գիտնականները հայտնում են, որ Արկտիկայի որոշ շրջաններում 2016-ի փետրվարին օդի ջերմաստիճանը Ցելսիուսի 8 աստիճանով գերազանցել է նորման: Դա խանգարել է սառույցի վրա նոր գնդի ձեւավորմանը: Այդ պատճառով  2015-ի ամառվանից հետո անցյալ տարվա սառցաբեկորները չեն վերականգնվել:   

Մասնագետները նշում են, որ սովորաբար Ալյասկայից հյուսիս սառույցի հաստությունը գարնանը հասնում է 1,5 մետրի: Սակայն այժմ այդ շրջանում սառույցը մեկ մետրից բարակ է: Միաժամանակ որոշ տեղերում սառույցի հաստությունը ավելի փոքր է, քան  2012-ին:  

Կլիմայագետների կարծիքով, նման բարակ սառույցն ամենայն հավանականությամբ ամռանը կհալվի:  Իսկ դա նշանակում է, որ ընթացիկ տարում առկա են բոլոր շանսերը, որ սառցաբեկորների հալվելու ռեկորդ կսահմանվի: Բայց գիտնականները պատրաստ չեն վստահաբար ասել, թե նման բան տեղի կունենա: Այնուամենայնիվ, նրանք վստահ են, որ  2016-ի ամռանը սառցաբեկորներն ավելի արագ կհալվեն, քան   2013-ի եւ 2014-ի ամռանը, որովհետեւ այդ ժամանակ սառը ձմեռները դրանց հնարավորություն էին տվել վերականգնվելու:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ