News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ օրենսդրությանը համապատասխան, տարվա առաջին եռմասյակի արդյունքներով ռուսական 28 լրատվամիջոցներ Ռոսկոմնադզորին հաշվետվություն են ներկայացրել արտասահմանյան ֆինանսավորման մասին: Այս մասին հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Անցյալ տարեվերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք էր ստորագրել, որը ռուսաստանյան լրատվամիջոցներին պարտավորեցնում է ամեն եռամսյակի ավարտին հաշվետվություն ներկայացնել արտասահմանից ֆինանսավորում ստանալու մասին եւ փաստի կրկնության դեպքում տուգանք է սահմանում:

Այսպես. արտասահմանյան ֆինանսավորման փաստը հաստատել են «Վեդոմոստիի» հրատարակիչ «Բիզնես Նյուս Մեդիա» ընկերությունը, «Կոմերսանտ» հրատարակչությունը, «Սնոբ Մեդիա»-ն, Conde Nast-ը (Vogue, Allure, GQ Россия, Glamour, Tatler, Vanity Fair եւ այլ ամսագրերի հրատարակիչ), Hearst Shkulev Media-ն («Անտենա Տելեսեմ» շաբաթաթերթի եւ Elle ամսագրի հրատարակիչ), «Բուրդա» հրատարակչությունը («Լիզա», Playboy), «Նովայա գազետա»-ն, «Ռոսիյսկայա գազետա»-ն եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ