News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Թիմուր Ուրազաեւն ապրիլի 21-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` ՀՀ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հարաբերությունների առավել խորացման եւ ամրապնդման գործում: Էդվարդ Նալբանդյանը դեսպան Թիմուր Ուրազաեւին հաջողություն մաղթեց իր առաքելությունում:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Ղազախստանի դեսպանն իր հերթին շեշտեց, որ Ղազախստանը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմանը եւ համապարփակ փոխգործակցության զարգացմանը, եւ ընդգծեց, որ իր առաքելության ընթացքում ջանքեր կգործադրի այս ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձան ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ աշխատանքներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ