News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավտոմոբիլաշինական General Motors կորպորացիան որոշել է Հյուսիսային Ամերիկայում իր չորս ձեռնարկություններում դադարեցնել արտադրությունը, պատճառն այն է, որ Ճապոնիայում Կյուսյու ռեգիոնում մի շարք երկրաշարժներից հետո անհրաժեշտ ավտոպահեստամասերի պակաս է առաջացել:

Հայտարարության մեջ ասված է, որ ընկերությունը որոշել է երկու շաբաթով դադարեցնել Օհայո, Քանզաս ու Թենեսի նահանգներում նաեւ Կանադայում գտնվող ձեռնարկությունների աշխատանքը: Ձեռնարկությունների աշխատանքը կդադարեցվի ապրիլի 25-ին:

Միեւնույն ժամանակ ընկերությունից հայտնել են, որ նման ժամանակավոր դադարեցումը չի ազդի արտադրության տարեկան պլանի կամ ֆինանսական ցուցանիշների վրա, հայտնում է «ՌԲԿ»-ն:

Ճապոնիայի հարավ- արեւմուտքում ապրիլի 14-16-ը մի շարք երկրաշարժեր են գրանցվել: Մի քանի հարյուր ստորգետնյա ցնցումների հետեւանքով, որոնցից ամենաուժեղը 7.3 մագնիտուդով էր, մոտավորապես երկու հազար մարդ վիրավորում ու վնասվածքներ է ստացել, զոհվածների թիվը, տարբեր գնահատականներով 50-ի է հասել:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ