News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկացի երգիչ Փրինսի մարմինը դիակիզել են: Հրաժեշտի մասնավոր արարողությունը տեղի է ունեցել նրա ընտանիքի անդամների, ընկերների եւ երաժշտական բիզնեսում գործընկերների շրջանակում: 

Չի հաղորդվում, թե ճշգրիտ որտեղ է տեղի ունեցել արարողությունը, սակայն նրա մի շարք ընկերների եւ ազգականների նկատել են Միննեապոսլիսի արվարձանում երաժշտին պատկանող  Paisley Park համալիր մտնելիս, հայտնում է   Lenta-ն` վկայակոչելով ABC News-ին: Նրա հարյուրավոր երկրպագուներ պարսպին ծաղիկների, հիշատակի հուշանվերներ եւ մանուշակագույն փուչիկներ են ամրացրել:   

Փրինսի մարմինը հայտնաբերել էին ապրիլի 21-ին, Paisley Park համալիրի շենքի վերելակում: Երաժիշտը 57 տարեկան էր: Նշվում է, որ մահից կարճ ժամանակ առաջ, նա գրիպի ծանր տեսակով էր հիվանդացել: ԶԼՄ-ները նաեւ հաղորդել են, որ մահից վեց օր առաջ Փրինսին բուժել են թմրանյութի չափազանց մեծ չափաբաժին ընդունելուց: Արետտա Ֆրանկլինը ենթադրել է, թե Փրինսը կարող էր վարակված լինել Զիկա վիրուսով: 

Մահվան ճշգրիտ պատճառն առայժմ չի պարզվել, դատաբժշկական փորձաքննության արդյունքները կներկայացվեն չորս շաբաթից: 

2005-ին Փրինսի անունը մտցվել էր ռոքնռոլի փառքի սրահ: Նրա ամենահայտնի սկավառակը համարվում է   Purple Rain-ը (1984 թ), այն կանոնավոր կերպով ընդգրկվում  է ռոքնռոլի ժամանակաշրջանի լավագույն ալբոմների ցուցակներում: Երգիչը   «Գրեմմի», «Օսկար» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների մրցանակակիր էր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ