News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ին Նյու Յորքի Թայմս Սքուեր հրապարակում տեղի ունեցավ Հայոց Ցեղասանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում:  Հազարավոր հայեր հավաքվել էին Նյու Յորքի կենտրոնական հրապարակում՝ պահանջելու Ցեղասպանության ճանաչումը:

Ներկաների առջեւ հանդես եկան ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը,  Նյու Յորք նահանգից սենատոր  Չակ Շումերը, Նյու Ջերսի նահանգից սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ազգությամբ թուրք պրոֆեսոր Ումիթ Քուրթը, որը Ցեղասպանության ընդունման կողմնակից է, հայկական կազմակերպությունների ղեկավարներ:

Բանախոսները ԱՄՆ-ի Սենատին եւ Կոնգրեսին կոչ արեցին ընդունել Հայոց Ցեղասպանությունը, խոստացան շարունակել իրենց գործունեությունը Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում: Բացի այդ, հավաքվածները դատապարտեցին Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ, նշեցին, որ ոչ մի դեպքում չպետք է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի պես երկրին:

Ըստ սենատորների մինչ ապրիլյան պատերազմը Իլհամ Ալիեւը եկել էր ԱՄՆ, որից հետո հենց եղավ հարձակումը ԼՂ-ի վրա, եւ այդ այցը պատահականություն չէր:

Միջոցառումը մեկնարկեց Նյու Յորքի ժամանակով ժամը 14:00-ին եւ ավարտվեց ժամը 16:30-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ