News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Անհրաժեշտ է ստեղծված իրավիճակը քննարկել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ։ Այս մասին ապրիլի 25-ին խորհրդարանում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հավաքվել եւ մանրամասն քննարկել այն բացթողումներ, որոնք թույլ է տվել հայկական կողմը ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում։ Այդ քննարկումները պետք է հնարավորինս արագ կազմակերպել, քանի որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կա եւ միգուցե ավելի ուժեղ։

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հակադարձել է՝ իրավիճակին օպերատիվորեն արձագանքել են թե՛» ՀՀ, թե՛ ԼՂՀ իշխանությունները: «Ձեր ելույթը լսեր մի մարդ, որը վերջին 25 օրում թերթ չի կարդացել, ոչ էլ Հայաստանի ու Արցախի մասին տեղեկացել է, էդ մարդուն կթվա, որ Արցախի նկատմամբ արվել է ագրեսիա, Ազգային ժողովն էլ պարապ-սարապ նստած է եղել, նոր ուզում է ինֆորմացիա ստանալ: Այդպես չէ, խնդիրն արդյունավետության մեջ է: Եթե իմ անձնական տեսակետն եք ուզում, ես նպատակահարմար չեմ գտնում, որ Արցախի Հանրապետության վարչապետը, Ազգային ժողովի նախագահը գա, կանգնի ստեղ, եւ հաշվետվություն տա: Ուզում եք, գնացեք Արցախ եւ այնտեղ էլ լսեք, ինչն էլ արել եք»,-ասել է Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ