News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործության ուսումնասիրության կենտրոնը (OCCRP)  հրապարակել է ԱՄՆ-ում ադրբեջանական լոբբիստների գործունեության մասին  նոր բացահայտումներ։

OCCRP հետազոտությունների համաձայն՝ 2013թ. մայիսին Ադրբեջանի կառավարությունը SOCAR նավթային ընկերության օգնությամբ 750 հազար դոլար է փոխանցել Ադրբեջանի բարեկամների ասամբլեային։ Միջոցներն ավելի ուշ ուղղվել են երկրորդական ՀԿ-ներին,, որոնք Ամերիկայում «թյուրքական շահեր են» հետապնդում։

Մի քանի շաբաթ անց ԱՄՆ 9 կոնգրեսական մեկնել էին Բաքու, որտեղ նրանց դիմավորել էին ճաշկերույթներով, հրավառությամբ, գորգերի եւ մետաքսե շարֆերի տեսքով նվերներով։

OCCRP-ի հետազոտության մեջ մանրամասն նկարագրվում է էթիկայի հանձնաժողովի զեկույցը ամերիկացի օրենսդիրների՝ Բաքու այցելությունների մասին։ http://news.am/arm/news/289768.html

OCCRP-ի փորձագետների համաձայն՝ լրացուցիչ բաց հետաքննությունը ցույց է տվել, որ կոնգրեսական Ջիմ Բրայնդենսթայնը, որն այցելել էր Բաքու, սկսել էր Կոնգրեսում առաջ մղել ՊՆ զեկույցների՝ Կասպից ծովում բնական գազի ռազմավարական կարեւորության մասին փոփոխությունների ընդունումը։

Դրանից անմիջապես հետո Բաքու այցելած 6 այլ կոնգրեսականներ սկսել էին առաջ տանել բանաձեւը, որը կոչ էր անում ավելի լայն հասանելիություն ապահովել Ադրբեջանի ածխաջրածնի պաշարներին։ Մյուս երեք կոնգրեսականները պահանջում էին Ադրբեջանին արտոնություններ տալ Իրանի դեմ պատժամիջոցների հարցում։

Ադրբեջանը միակ երկիրը չէր, որը լոբբիզմն օգտագործել է, սակայն արել է դա ավելի բացահայտ, քան մյուս երկրները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ