News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Համաշխարհային հանրությունն այժմ անվտանգության նոր ճարտարապետության կարիք չունի, անհրաժեշտ է, որ գործեն առկա մեխանիզմները, համարում է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը:  Նրա խոսքով, աշխարհում իրավիճակի հետեւողական զարգացումը պահանջում է համատեղ աշխատանքի կազմակերպման ավելի արդյունավետ միջոցների փնտրտուք: 

«ԵԱՀԿ-ն ամուր համագործակցություն է հաստատել Միացյալ Ազգերի Կազմակերպության եւ տարածաշրջանային գործընկեր-կազմակերպությունների հետ: Մեզ պետք չէ անվտանգության նոր ճարտարապետություն:  Մեզ իրոք անհրաժեշտ է վերադառնալ հիմքերին եւ ավելի լավ օգտագործել այն գործիքները, որ ունենք», — հայտնել է գլխավոր քարտուղարը Friends of Europe (Եվրոպայի բարեկամներ) կազմակերպության ամենամյա հարթակում անվտանգության վերաբերյալ առցանց-բանավեճերի շրջանակում իր հրապարակման մեջ:  

Նրա կարծիքով, տարածաշրջանային այնպիսի կազմակերպությունները, ինչպիսին, օրինակ, ԵԱՀԿ-ն է, կարող են  «ապահովել վաղաժամ կանխումը եւ ներառական եւ բացառիկ մեթոդների ներդրումը տարածաշրջանային տարբեր հակամարտությունների կանխարգելման նպատակով, այդ թվում` ճգնաժամերից եւ հակամարտություններից տուժած անդամների մասնակցությամբ»:

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը ենթադրում է, որ նման կազմակերպությունները կարող են հանդես գալ որպես ՄԱԿ-ի ավանգարդ` անվտանգության հարցերով համաձայնության հաստատման գործում, ընդ որում ոչ միայն մինչեւ այս խնդիրների` գլոբալ մակարդակի փոխանցման պահը, այլեւ ստանձնելով առաջատար դեր` սեփական տարածքում անվտանգության խնդիրների լուծման գործում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ