News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած հղի կինը  «Արմենիա» բժշկական կենտրոնից կտեղափոխվի Պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտ, որտեղ կգտնվի մասնագետների հսկողության տակ: Այդ մասին «Արմենիա» ԲԿ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:  

Նա եւս մեկ անգամ նշել է, որ կնոջ եւ պտղի կյանքին ոչինչ չի սպառնում: 

Եվս մի տուժող վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի ԼՕՌ բաժանմունք, որովհետեւ վնասվել են նրա ականջաթաղանթները: 

1955 թ-ին ծնված կինը, որը դեպքի վայրից տուն էր գնացել, գիշերը շտապ օգնության մեքենայով հասցվել էր հիվանդանոց, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Նախարարի խոսքով, նա բողոքել է կրծքի եւ գոտկատեղի ուժեղ ցավերից, այժմ նրա հետ աշխատում են համապատասխան մասնագետները:  

Արմեն Մուրադյանը նաեւ հայտնել է, որ ամբողջ գիշեր հիվանդանոցում տուժածների ազգականների եւ մերձավորների հետ նաեւ հոգեբաններ են աշխատել: 

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ի երեկոյան պայթյուն է որոտացել  Bogdan ապրանքանիշի 4829Տ պետհամարանիշով թիվ 63 ավտոբուսում` Երեւանի Հալաբյան փողոցում: Պայթյունի պահին ավտոբուսում  10 մարդ է եղել` վարորդը եւ 9 ուղեւոր:

Ներկայումս պարզվել է տուժողներից ութի անձը. Հասմիկ Սուրենի Մելքոնյան (1963 թ), Անուշ Արշալույսի Եղիկյան (1979 թ), Հարություն Նազարի Թերզյան (1971 թ.), Էդգար Արայիկի Գասպարյան (2002 թ.), Անահիտ Սարգսի Մարգարյան (1994 թ.), Ռոլանդ Սուրիկի Խոջայան (2001 թ.), Արեգնազ Սարգսի Ղալեչյան (1955 թ.), Արթուր Վաչիկի Մարգարյանը (1994 թ. ) բուժօգնություն ստանալով, դուրս է գրվել: Մյուսները   «Արմենիա» ԲԿ-ում են:

Երկու զոհված կա: Նրանցից մեկի անձը պարզվել է, նա Հայաստանի քաղաքացի է: Մյուս զոհվածի անձը պարզվում է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի գործի վարույթը կարճվել է. հարուցվել է այլ քրեական գործ
Նախաքննության ընթացքում բացահայտվել է այլ հանցագործության դեպ...
Մեկ տարի առաջ Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած «Թումոյի» սանը օգնության կարիք ունի (Ֆոտո)
Կատարելով անհրաժեշտ հետազոտությունները, կասկածը հաստատվել է: Տղան հիվանդանոցում, գործողություններ կատարելիս, ձեռք էր բերել այդ ճակատագրական հիվանդությունը...
Ավտոբուսի պայթյունից տուժած Էդգարը կրկին վիրահատության կենթարկվի
14-ամյա Էդգար Գասպարյանը կրկին վիրահատության կենթարկվի...
Ավտոբուսի պայթյունից տուժած Ռոլանդն ու Էդգարն ականջի վիրահատության են ենթարկվել
«Ականջները վնասվել էին երեխաների, լսողության խնդիրներ ունեին…»
Ավտոբուսի պայթյունից տուժած հղի կինը շուտով կվերադառնա աշխատանքի
«Արդեն լիովին ապաքինվել եմ, սակայն ապահովության համար մեկ ամիս է` բժշկի հսկողության տակ եմ»…
Երեւանում պայթած ավտոբուսի վարորդը վերադարձել է նույն աշխատանքին
Օգնությամբ գնացի ստուգումներ անցա…
Ամենաշատ