News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 26-ին, ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Ժուժաննա Յակաբին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի ղեկավարը ցավակցություն է հայտնել վերջին շաբաթների ընթացքում ԼՂ հակամարտության շփման գծում լարվածության աճի եւ դրա հետեւանքով զոհերի կապակցությամբ, նաեւ շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

Հանրապետության նախագահը եւ տիկին Ժուժաննա Յակաբը երկուստեք գոհունակությամբ են խոսել Հայաստանի եւ ԱՀԿ-ի՝ շուրջ 25 տարվա պատմություն ունեցող համագործակցության մասին՝ ընդգծելով, որ հատկապես առողջության առաջնային պահպանման ուղղությամբ Հայաստանը վերջին տարիներին կարեւոր քայլեր է ձեռնարկել՝ ուղղված բնակչության առողջ ապրելակերպի խթանմանը, տրամադրվող բժշկական օգնության որակի բարելավմանը, բժշկական ծառայությունների հասանելիությանը:

Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի ղեկավարը վստահեցրել է, որ ԱՀԿ-ն այսուհետ եւս կշարունակի սերտ փոխգործակցությունն ու աջակցությունը Հայաստանի առողջապահության բնագավառին՝ հաշվի առնելով ազգային առաջնահերթությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ