News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

2016 թվականի ապրիլի 2-5-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայից հետո Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել՝ վերջնականապես խափանելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը եւ այն տեղափոխելու ռազմական հարթություն: Այս մասին ասված է ԼՂՀ ԱԳ նախարարության տարածած հայտարարությունում:

Դրա համաձայն, այդ մասին են վկայում 1994թ. մայիսի 12-ին կնքված հրադադարի եռակողմ համաձայնագիրը միակողմանիորեն չեղարկելու՝ ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում Ադրբեջանի կողմից ձեռնարկված փորձերը:

Հայտարարությունում նաեւ նշվում է. «Ադրբեջանական կողմը դիմում է արդեն ավանդական դարձած խարդախության եւ մեքենայությունների պրակտիկային՝ փորձելով մեղքը դնել հայկական կողմի վրա եւ դրանով իսկ խուսափել պատերազմ սանձազերծելու համար պատասխանատվությունից:

Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ ԼՂՀ, Ադրբեջանի և Հայաստանի միջև 1994 թ. մայիսին 12-ին անժամկետ կնքված համաձայնագիրը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ իրական ձեռքբերումը: Հենց այս համաձայնագրի շնորհիվ է հիմք դրվել խաղաղ բանակցություններին եւ պայմաններ ստեղծվել հակամարտության արդարացի եւ վերջնական լուծմանն ուղղված միջնորդների գործունեության համար:

Կիսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակետն առ այն, որ սույն համաձայնագիրը, ինչպես նաեւ 1995թ. փետրվարին կնքված համաձայնագիրը հիմք են հանդիսանում հրադադարի եւ դրա ամրապնդման համար, չափազանց կարեւոր ենք համարում միջազգային հանրության եւ միջնորդ երկրների դիրքորոշումների կոնսոլիդացումն արդյունավետ եւ անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու հարցում՝ ստիպելու Ադրբեջանին հավատարիմ լինել նշված համաձայնագրերի շրջանակում ստանձնած պարտավորություններին։

ԼՂՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է նշված համաձայնագրերը վերանայելու՝ ադրբեջանական իշխանությունների ցանկացած փորձ՝ այն գնահատելով որպես հերթական պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի բացահայտ մտադրություն, եւ անհրաժեշտ է համարում 1994թ. մայիսին հաստատված հրադադարի ռեժիմի լիակատար վերականգնումը։

ԼՂՀ-ի եւ նրա բնակչության անվտանգության ապահովման, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման նպատակով ԼՂՀ իշխանությունները կձեռնարկեն դիվանագիտական եւ հնարավոր այլ միջոցներ` 1994թ. մայիսի 12-ի և 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերի լիակատար իրագործումն ապահովելու եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված հանցագործ սցենարով իրադարձությունների զարգացման հնարավորությունը բացառելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ