News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի զինուժը ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը հրետակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետեւանքով վնասվել է 2 տուն եւ էլեկտրական լարեր: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը: Նա նշեց, որ հրթիռակոծության ընթացքում խաղաղ բնակիչները թաքնվել են ապաստարաններում, ոմանք էլ տեղափոխվել են մոտակա գյուղեր՝ խաղաղ բնակիչների շրջանում տուժողներ չկան: Վնասված էլեկտրական լարերն օպերատիվորեն վերականգնվել են, քաղաքում արդեն կա հոսանք:

«Կային ջարդված ապակիներ, էլեկտրական լարեր ու 2 տուն, որոնց վրա ընկել էին հրթիռները: Այս պահին քաղաքում իրավիճակը հանգիստ է, բնակիչները վերադարձել են իրենց տները, գնացել աշխատանքի: Հոսանքի հետ կապված խնդիր չկա, այդ հարցը օպերատիվորեն լուծվել է»,-ասաց նա:

Նշենք, որ  բացի Մարտակերտից, Ադրբեջանի զինուժը հրթիռակոծել են նաեւ Ներքին Հոռաթաղ գյուղը եւ այլ խաղաղ բնակավայրեր: Վլադիկ Խաչատրյանի խոսքով, բացի Մարտակերտից, այլ բնակավայրեր հակառակորդի հրթիռակոծությունից վնասներ չեն կրել:

Հիշեցնենք, որ ՊԲ մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ անցած գիշեր ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ