News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնն ու հանրապետական Դոնալթ Թրամփը վստահ հաղթանակներ են տարել նախնական ընտրություններում։

«Չորրորդ սուպերերեքշաբթիի» գլխավոր հաղթողը Թրամփն է։ Նա հաղթել է բոլոր 5 նահանգներում, որտեղ ընտրություններ են կայացել։

Փենսիլվանիայի նահանգում միլիարդատերը հավաքել է ձայների 57 տոկոսը։ Նրա հիմնական հակառակորդ Թեդ Քրուզը հավաքել է 21.4 տոկոս, իսկ Ջոն Քեյսիկը՝ 19.3 տոկոս։  Մերիլենդում Թրամփը հավաքել է 55 տոկոս, Քեյսիկը՝ 22.4 տոկոս, իսկ սենատոր Քրուզը՝ 18.9 տոկոս։  Քոնեքթիքութ, Դելավեր, Ռոդ Այլենդ նահանգներում Թրամփը 58-64 տոկոս ձայն է հավաքել։

Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվելու համար Թրամփին անհրաժեշտ է հավաքել 1237 պատվիրակների ձայները։

Ի տարբերություն մրցակցի՝ Հիլարի Քլինթոնը «չորով» չի հաղթել իր հակառակորդ Բերնի Սանդերսին։ Վերջինս հաղթել է Ռոդ Այլենդում՝ 55 տոկոս ձայնով։ Ամենահամառ պայքարը Քոնեքթիքութի նահանգում է եղել։ Այս պահին Քլինթոնը հավաքել է 51 տոկոս, իսկ Սանդերսը՝ 47։  Մյուս նահանգներում՝ Փենսիլվանիայում, Մերիլենդում եւ Դելավերում, Քլինթոնն ակնհայտ առավելություն է ունեցել՝ հավաքելով 56-69 տոկոս։ Սանդերսի լավագույն ցուցանիշը 43 տոկոսն է, որը նա հավաքել է Փենսիլվանիայում։

Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվելու համար Քլինթոնին անհրաժեշտ է հավաքել 2383  պատվիրակների ձայները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ