News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ դրված ծաղիկներից այս տարի հերբարիում կկազմվի, իսկ ցողուններից կոմպոստ կպատրաստվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, ամենամյա «Ծաղկահավաքի» ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը (ֆոտոռեպորտաժ):

«Ծաղիկների թերթիկներից հուշագրեր, բացիկներ են պատրաստվելու, որոնք օգտոգործվում են նաեւ Ցեղասպանության թանգարանի կողմից: Այս տարի ստեղծագործական մոտեցում է ցուցաբերվել, ծաղիկներն օգտագործվում են նաեւ հերբարիում տեսակով, ցողունները  դառնալու են կոմպոստ, որ կօգտագործվեն ծառերի խնամքի, սնուցման համար»,- ասաց Ռուբեն Խաչատրյանը:

Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ այս տարի տարբեր կառույցներ ցանկություն են հայտնել օժանդակելու, միջոցառումը դարձել է ինքնակազմակերպվող:

Ծաղկահավաքին մասնակցում էր նաեւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլնիկինը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մենք խաղաղություն սիրող ժողովուրդ ենք: Այս ավանդական միջոցառման մեջ կարեւոր խպորհուրդ կա, որ պատմում է մ,եզ դրական փոփոպխության մասին, լավատեսության մասին, վերածնունդի մասին»,- լրագրողներին ասաց Ռալֆ Յիրիկյանը:

Նշենք, որ 6-րդ տարին է, որ «Ծաղկահավաք» միջոցառումն է անցկացնում: Այն անցկացվում է «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» եւ Վիվա Սել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ