News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող  ավտոբուսի պայթյունից տուժած 14 եւ 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է, երկուսն է գիտակցության մեջ են: 

ՀՀ առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղաներին կատարվել է վերքերի մշակում, օտար մարմիննների հեռացում,  ինչպես նաեւ այլ  գործողություններ: Նման  խորը վերքերի դեպքում  առկա է առաջնային ինֆեկցիայի ներթափանցման վտանգ: Բուժօգնությունն այս փուլում ուղղված է վարակների  կանխարգելմանը:

Այսօրվա տվյալներով` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տարբեր  բաժանմունքներում  բուժում է  ստանում  պայթյունից տուժած 3 քաղաքացի, որոնց վիճակը բժիշկները  գնահատում են լավ:  Նրանցից մեկը`  14-ամյա աղջիկը, պատրաստվում է դուրս գրման:

 Բժշկական հաստատությունից երեկ դուրս է գրվել նաեւ  62-ամյա կինը, ով  պատահարից ժամեր անց էր տեղափոխվել հիվանդանոց:

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում բուժումը  շարունակում է վթարից տուժած 37-ամյա հղի կինը:  Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար: Նա ունի սալջարդեր, արյունազեղումներ, որոնք երկրորդային են, այս պահին առաջնային է հղիության պահպանումը: Պտուղը չի տուժել, սակայն հետագա հետսթրեսային բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է մշտական հսկողություն: Պարբերաբար կազմակերպվում են նաեւ նեղ մասնագիտական` ակնաբույժի, նյարդաբանի խորհրդատվություններ: Ներկա դրությամբ կնոջ եւ  պտղի կյանքին  վտանգ չի սպառնում:

Տուժածների առողջական վիճակի հսկողությունը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական ուշադրության կենտրոնում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի գործի վարույթը կարճվել է. հարուցվել է այլ քրեական գործ
Նախաքննության ընթացքում բացահայտվել է այլ հանցագործության դեպ...
Մեկ տարի առաջ Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած «Թումոյի» սանը օգնության կարիք ունի (Ֆոտո)
Կատարելով անհրաժեշտ հետազոտությունները, կասկածը հաստատվել է: Տղան հիվանդանոցում, գործողություններ կատարելիս, ձեռք էր բերել այդ ճակատագրական հիվանդությունը...
Ավտոբուսի պայթյունից տուժած Էդգարը կրկին վիրահատության կենթարկվի
14-ամյա Էդգար Գասպարյանը կրկին վիրահատության կենթարկվի...
Ավտոբուսի պայթյունից տուժած Ռոլանդն ու Էդգարն ականջի վիրահատության են ենթարկվել
«Ականջները վնասվել էին երեխաների, լսողության խնդիրներ ունեին…»
Ավտոբուսի պայթյունից տուժած հղի կինը շուտով կվերադառնա աշխատանքի
«Արդեն լիովին ապաքինվել եմ, սակայն ապահովության համար մեկ ամիս է` բժշկի հսկողության տակ եմ»…
Երեւանում պայթած ավտոբուսի վարորդը վերադարձել է նույն աշխատանքին
Օգնությամբ գնացի ստուգումներ անցա…
Ամենաշատ