News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում քառօրյա մարտական գործողությունների ժամանակ վիրավորված 125 զինծառայողներից 87-ն արդեն դուրս են գրվել եւ վերադարձել դիրքեր։ Այս մասին ապրիլի 27-ին լրագրողներին ասել է ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ վիրավորները հոսպիտալում են եղել մինչեւ ապաքինվելը, ավելին՝ ապաքինվելուց հետո նրանց հետ աշխատել են հոգեբանները։ Հիմա նրանք բոլորը վերադարձել են ծառայության իրենց ստորաբաժանումներ։

Կամավոր Խաչատրյանը նշեց, որ մարտական գործողությունները սկսվելուց մինչեւ հիմա զինվորական հոսպիտալներում արվել է 148 վիրահատություն՝ թե՛ շատ բարդ, թե՛ հասարակ, այդ թվում՝ բեկորների հեռացում։ Անհրաժեշտության դեպքում նաեւ կրկնակի վիրահատություններ են իրականացվել։

Հիմա կլինիկաներում կա ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 3 զինծառայող։ Նրանցից երկուսը բուժում են ստանում «Էրեբունի» ԲԿ-ում, երրորդը՝ Կենտրոնական հոսպիտալում։ Նրանք բոլորը վիրավորվել են քառօրյա պատերազմի ընթացքում։ Խաչատրյանի խոսքով՝ բժիշկներն անում են հնարավոր ամեն բան նրանց կյանքը փրկելու համար։

Եվս մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել էր արդեն մարտական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածությունից հետո։ Ապրիլի 13-ին նա գլխի շրջանում լուրջ վիրավորում էր ստացել։ Ադրբեջանի կողմից պայմանավորվածության խախտման հետեւանքով հայկական կողմն ունի 34 վիրավոր։ Նրանց բոլորին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, մեծ մասը վիրահատվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ