News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (International Labour Organization, ILO) ապրիլի 28-ը Աշխատանքի պահպանության միջազգային օր կամ Աշխատավայրում անվտանգության եւ առողջության միջազգային օր է հայտարարել (World Day for Safety and Health at Work):

Ըստ Calend.ru-ի, նախաձեռնության նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել գոյություն ունեցող խնդիրների ծավալներին, ինչպես նաեւ հարցին, թե աշխատանքի պահպանության մշակույթի ստեղծումն ու առաջընթացն ինչպես կարող է նպաստել աշխատավայրերում ամեն տարի արձանագրվող մահացության ծավալի նվազմանը:

Առաջին անգամ օրը նշվել է 2003 թվականին: Մինչ այդ՝ 1989 թվականին, աշխատավայրերում տուժած կամ մահացած աշխատողների հիշատակի օր նշել են ամերիկացի եւ կանադացի աշխատավորները:

Այսօր արդեն ավելի քան 100 երկրներում տարատեսակ միջոցառումներ են անցկացվում՝ ուղղված աշխատավայրերում գոյություն ունեցող խնդիրների շուրջ ուշադրություն հրավիրելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ