News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անհնար է խոսել բանակցային գործընթացի մասին, մինչեւ Ադրբեջանը չդադարեցնի հրադադարի խախտումները։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որն այցով գտնվում է Մոսկվայում։

Հարցին, թե Ռուսաստանի ներկայացուցիչները՝ պաշտպանության նախարարը կամ այլ պաշտոնյաները չե՞ն փորձել կազմակերպել իր եւ ադրբեջանցի գործընկերոջ հանդիպումը, Օհանյանը պատասխանել է. «Այդպիսի խոսակցություն չի եղել, որովհետեւ ես իրենց էլ ասել եմ, որ չկրակելու, չխախտելու մասին ձեռք բերված պայմանավորվածությունը շատ կարճ ժամանակ է պահպանվել, մանավանդ վերջին երեք օրերին: 23-ի լույս 24-ի գիշերվանից սկսած մինչեւ հիմա խախտվում է, մանավանդ գիշերային ժամանակահատվածում, մանավանդ Լեռնային Ղարաբաղի հյուսիսային հատվածում՝ օգտագործելով բոլոր տիպերի հրետանային համակարգերն ու միջոցները: Այդ պարագայում ոչինչ չի մնում, քան այն, որ Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումները կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեն նրանց սաստելու ուղղությամբ»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով, կոնֆերանսի միջանցքում, երբ ընդմիջում էր, իրեն են մոտեցել ադրբեջանցի լրագրողներ եւ հարցադրումներ արել՝ ինչու՞ Հայաստանը միջոցներ չի ձեռնարկում խաղաղ բանակցությունների անցկացման ուղղությամբ։ «Ես նրանց պատասխանեցի՝ ընդհակառակը՝ Հայաստանը միշտ էլ կողմնակից է եղել բանակցություններում հաջողություններ ունենալուն, վստահության մթնոլորտի համապատասխան մեխանիզմների ձեւավորմանը, այդ ամեն ինչից հրաժարվել է Ադրբեջանը: Եվ այս իրականության մեջ անհնար է խոսել բանակցային գործընթացի մասին, մինչեւ կողմերը չդադարեցնեն բոլոր խախտումները, ընդ որում՝ հենց ադրբեջանական կողմը, որը կոպիտ խախտումներ է անում»,- նշել է նախարարը։

Խոսելով հայ-ռուսական հարաբերություններից նա նշել է. «Այսօր չեմ կարող նշել որեւէ փաստ, որով կմատնանշվեր, որ մեր հարաբերությունները, որպես ռազմավարական գործընկերոջ, ինչ-որ ձեւով խախտված են ու չեն կատարվում: Մանավանդ՝ ռազմական-պաշտպանական ոլորտում հարաբերությունները մնում են նույնը, դրանք նույնն են նույնիսկ մարդկային առումով: Կարծում եմ, որ այդ բոլոր խոսակցությունները, ասեկոսեները, ոչ խորը վերլուծության եւ իրադրության ոչ խորը գնահատականի արդյունք են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ