News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ռազմական լուծում գոյություն չունի: NEWS.am-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության փոխխոսնակ Մարք Թոները՝ կոչ անելով կողմերին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ.

«Մեր ուղերձն անփոփոխ է. մենք կտրուկ դատապարտում ենք ցանկացած բռնություն, որը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի շփման գծում եւ հայտնում, որ ցանկանում ենք, որ խաղաղ գործընթացը վերականգնվի եւ շարունակի ընթացքը հնարավորին չափ շուտ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի»:

Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով, Միացյալ Նահանգների իշխանությունները կապի մեջ են հակամարտության բոլոր կողմերի հետ, փորձելով պահպանել հաստատված փխրուն խաղաղությունը.

«Մենք ականատես եղանք, թե ինչպես էր հաստատվեց փխրուն հրադադար, եւ սկզբում ոգեւորվել էինք, տեսնելով, որ այն պահպանվում է։ Սակայն պարզ է, որ տեղում իրավիճակը լարված է: Պետքարտուղարը խոսել է երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ, Մինսկի խմբի մեր համանախագահը տարածաշրջան է այցելել, եւ մենք կապի մեջ ենք մնում այս հակամարտության բոլոր կողմերի հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ