News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

2015-ին Հայաստանում իրականացվել են 73 մլրդ դրամի ( ընթացիկ փոխարժեքով 152 մլն դոլարի) բարեգործական ծրագրեր: Այս մասին ապրիլի 28-ի Կառավարության նիստի ժամանակ հայտնել է կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը:

Ծրագրերն ընդհանուր առմամբ իրականացրել են 130 կազմակերպություն: 32 տոկոսը բաժին է ընկել սոցիալական ոլորտին ( 15.5 մլրդ դրամի չափով), 23 տոկոսը՝ մշակույթի ոլորտին ( 11 մլրդ), 20 տոկոսը՝ մունիցիպալ զարգացմանը ( 9 մլրդ), 7 տոկոսը՝ քաղաքաշինությանը ( 3 մլրդ.), 6 տոկոսը՝ կրթությանը ( մոտ 3 մլրդ ), 3.6 տոկոսը՝ առողջապահությանը ( 1.7 մլրդ):

Խոշորագույն դոնորներ են դարձել Համահայկական բարեգործական միությունը,,«Արաբկիր» մանկական բարեգործական հիմնադրամը, Հայկական ակնաբուժական նախագիծն ու այլ կազմակաերպություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ