News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի հերթական հրթիռի արձակումն անհաջողությամբ է ավարտվել, հայտնում է հարավկորեական «Յոնհապ» գործակալությունը:

Հյուսիսկորեացի զինվորականները, Սեուլում աղբյուրի տվյալներով, միջին հեռահարության «Մուսուդան» տեսակի բալիստիկական հրթիռի փորձարկում են իրականացրել: Հարավկորեացի զինվորականների գնահատականների համաձայն,   հրթիռն ընկել է ԿԺԴՀ-ի արեւելյան առափնյա հատվածից իրականացված մեկնարկից մի քանի վայրկյան անց:   

«Մեծ հավանականությամբ կարող եմ պնդել, որ արձակումը ձախողվել է: Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի ռազմական փորձագետները միջադեպի մանրամասն գնահատում են կատարում», — հայտնել է գործակալության աղբյուրը, հայտնում է  Lenta-ն:

Հյուսիսկորեական հրթիռի նախորդ արձակումը տեղի էր ունեցել ապրիլի  15-ին եւ դարձյալ անհաջողությամբ էր պսակվել: Հետագայում` ապրիլի   24-ին ԿԺԴՀ-ն սուզանավից բալիստիկական հրթիռի արձակում էր իրականացրել:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ