News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ ապրիլի 28-ին, կառավարության նիստի սկզբում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարեց ներկայացնել ապրիլի 1-ից առաջնագծում զոհված զինծառայողների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու նպատակով արված ուսումնասիրությունների արդյունքները:

Ի պատասխան Արտեմ Ասատրյանը նշել է, որ ընտանիքների մի մասն ունեն վարկային պարտավորություններ, կոմունալ վճարներ, ուսանողներ եւ կան այնպիսի մարդիկ, որոնք աշխատանք չունեն և ցանկություն են հայտնել աշխատելու:

Նրա հավաստմամբ՝ զոհված զինծառայողների ընտանիքների բոլոր կարիքները գնահատված են եւ բոլոր ուղղություններով աշխատանքներ են տարվելու: Ա. Ասատրյանը նաև տեղեկացրեց, որ օրենսդրությամբ սահմանված է նաև 2 մլն դրամ ապահովագրական վճար՝ մարտական գործողություների ընթացքում զոհվելու դեպքում, ինչպես նաև 1 մլն 400 հազար դրամ հուղարկավորության կազմակերպման և 700 հազար դրամ՝ գերեզմանների բարեկարգման համար:

Վարչապետն էլ հայտնել է, որ ուսումնասիրության արդյունքում պատրաստել է հանձնարարականներ, որոնք կուղարկվեն բոլոր նախարարություններին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ