News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքահայերի համար մի քիչ անհասկանալի էր Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագի շուրջ ծավալված հայաստանյան աղմուկը։ Սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը։

Նրա խոսքով, ստամբուլահայերին պետք է հասկանալ եւ չմեղադրել թուրքական իշխանություններին ենթարկվելու հարցում։ «Մի ընդվզում, եւ հաջորդ օրը փակ են Ստամբուլի հայկական դպրոցներն ու եկեղեցիները։ Թուրքահայերին չի կարելի քննադատել, նրանց ընկալումները պետք է հասկանալ։ Պետք է հասկանալ անգամ այն, որ նրանք ճիշտ որակեցին թուրքական կառավարության՝ Վանի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու որոշումը։ Շատ ստամբուլահայերի կարծիքով դա ճիշտ որոշում էր, քանի որ հակառակ պարագայում շոուն կխաթարվեր, Վանում կհավաքվեր 5-6 հազար հայ, ինչն էլ հավելյալ դժվարություններ կստեղծեր տեղի իրավապահ մարմինների համար եւ վիճակը կդարձներ անվերահսկելի»,- նկատեց թուրքագետը:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ թուրքական կառավարությունը «ապրիլի 24-ից սպրդելու համար Վանի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ կտեղադրի ճիշտ Ցեղասպանության տարելիցի նախօրեին՝ փետրվար-մարտ ամիսներին, եւ ոչ՝ 1,5 ամսից»։ «Մասնակցեցինք մենք պատարագին, թե ոչ՝ այն, միեւնույն է, կայացավ։ Թուրքական թերթերը գրեցին, որ Վան էր ժամանել 5-6 հազար մարդ։ Բայց սա դեռ ամենը չէ։ Հաջորդ տարի պետք է սպասել նաեւ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսի եկեղեցու բացմանը, որի վերանորոգման աշխատանքներն այժմ ակտիվ փուլում են։ Թուրքիայի վարչապետ Էրդողանի քաղաքականությունն  է այդպիսին՝ մեղմ ուժով ազդել մամուլի եւ աշխարհի վրա»,- ասաց թուրքագետը՝ հավելելով, որ եթե Էրդողանը ցանկանար, Սուրբ Խաչի վրա խաչն, այնուամենայնիվ, կտեղադրվեր։

Նշենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագը տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
Ամենաշատ