News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մենք կանգնած ենք լայնածավալ պատերազմի առջեւ՝ չունենալով կոնսենսուս քաղաքական հարցերում: Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ-ում ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ իր ելույթում ասաց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Քաղաքական լրջագույն հարցերից մեկն այսօր ոչ միայն Ընտրական օրենսգիրքն է, այլեւ ստեղծել ժողովրդի կողմից ընտրված եւ վստահելի ժամանակավոր կառավարություն, որը պետք է ձեւավորի օրինական իշխանություն: Մենք մի քանի օր առաջ ականատես եղանք, որ 3 գեներալներ հրաժարական են տվել, որոնց հիմքերը մեզ չներկայացրին, մինչդեռ ես կարծում եմ՝ ոչ թե այդ անձինք պետք է հրաժարական տային, այլ Սերժ Սարգսյանը, որի պատճառով մենք այսօր չենք կարողացել պաշտպանել մեր սահմանները, մեր երիտասարդների կյանքի շնորհիվ ենք կարողացել զսպել Ադրբեջանի ագրեսիան»,- ասաց նա:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ մեզ սպասվում է լայնածավալ պատերազմ եւ նման  պայմաններում, եթե չունենք օրինական իշխանություն, ապա չենք կարող «բանեցնել ոչ քաղաքականություն, ոչ դիվանագիտություն, ոչ էլ ռազմական գործողություններ»:

Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց՝ ինքը միակ պատգամավորն էր, որը դեմ է քվեարկել ռուսական այն վարկին, որով 200 մլն դոլարի սպառազինություն պետք է ձեռք բերվեր:

«Այսօր ապացուցվում է, որ ոչ վարկն է տրամադրված, ոչ  սպառազինությունը, որի կարիքն ունի Հայաստանի Հանրապետությունը: Այս պահին մենք պետք է ճանաչեինք Արցախի անկախութունը»,- ասաց նա:

Փոստանջյանի խոսքով՝ ընտարական օրենսգրքի տրամաբանությունն այն է, որ 13 ընտրատարածքների միջոցով իշխող ուժը մնա իշխանության,  որ մարդիկ հնարավորություն ունենան ապօրինի հափշտակած՝ հանրային միջոցները պահել իրենց մոտ եւ շարունակեն ապօրինությունները:

Նրա խոսքով՝ պետք են արտահերթ միջոցառումներ, որ կայացվեն որոշումներ, որ բխեն ժողովրդի շահերից:

«Մենք ականատես եղանք, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը գնացել Ստեփանակերտ, որտեղ դուռը շպրտել էին իր վրա, ասել, որ որեւէ զիջում, որւեէ հողակտոր չենք պատրաստվում հանձնել որեւէ մեկին»,- ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ