News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Կովկասում, հավանաբար, խաղաղության հույս կարող է ծագել Հայաստան, իսկ հետո Վրաստան եւ Ադրբեջան Հռոմի պապի այցի մասին հայտարարությունից հետո: Այս մասին գրել է «The Daily Caller»-ի վերլուծաբան Ջեյմս Քոյլը:

Նրա խոսքով, դժվար էր այցի համար ավելի նպատակահարմար ժամանակ ընտրել: Քոյլը հիշեցնում է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական բախումների հետեւանքով մեծ թվով զոհեր գրանցվեցին, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից միակ արդյունավետ խաղացողը, «ցավոք», Ռուսաստանը դարձավ:

Հեղինակը նշում է, որ չնայած ուժեղ ներկայացուցչությանը, Մինսկի խումբը, ի տարբերություն Ռուսաստանի, թույլ ազդեցություն ունի տարածաշրջանում: Նա հիշեցնում է, որ Հայաստանում ռազմաբազա ունենալով՝ Ռուսաստանը հակամարտության երկու կողմերին էլ զենք է վաճառում:

«Արեւմուտքը պետք է կիսի դիվանագիտական նախաձեռնությունը, քանի որ արեւմտյան շահերը վտանգի տակ են: Տարածաշրջանն աշխարհաքաղաքական հանգույց է՝ սեղմված Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ, եւ կարող է դյուրությամբ հիբրիդային պատերազմի վերածվել այս պայքարող ուժերից ցանկացածի միջեւ: Ռուսաստանն ու Իրանը շրջանցող նավթատար եւ գազատար խողովակաշարերը, որոնք Ադրբեջանից արեւմուտք են գնում, Եվրոպային ռուսական էներգետիկ մենաշնորհին այլընտրանք են առաջարկում: Այս երկրները Մոսկվային մեկ օրվա հեռավորությամբ են եւ ընկած են նոր Մետաքսե ճանապարհի երկու կողմերում»,- նշում է հեղինակը:

Քոյլը գրում է, որ հակամարտության լուծում գտնելը դյուրին գործ չէ՝ Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին կոչ անելով միջազգային բանակցություններում ավելի արդյունավետ պաշտպանել արեւմուտքի շահերը: «Քանի դեռ Սպիտան տանն ու Ելիսեյան պալատում որեւէ շարժում չկա, Հռոմի պապի այցը լավ երկրորդ հնարավորություն է»,- ամփոփում է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ