News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ընդունել էին Ստեփանակերտը ռմբակոծելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարի արած հայտարարությունը եւ պատրաստվել նման զարգազման դեպքում հակահարված տալու: Այս մասին Արցախի Հանրային Հեռուստատեսությանը  եւ «Մեդիատոն» ընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Ընդունել ենք այդ հայտարարությունը եւ անհպահաղ պատրաստվել ենք նման զարգացման: Կասկածի առնել նրանց նպատակները, կնշանակի մենք շարունակում ենք մնալ մոլորված վիճակում: Դպրոցում սպանված մեր երեխան, մեր գլխատված տղաների մարմինննրը, իրենց բնակարանում գնդակահարված մեր 90-ամյա ծնողները եւ մյուս վայրագությունները փաստում են, որ նրանք հերթական անգամ գալիս էին գլխատելու մեզ բոլորիս, հոշոտելու  մեր նախնիների գերեզմանները, բռնաբարելու մեր կանանց եւ քույրերին: Հետեւաբար գտնում եմ, որ մենք պարտավոր ենք համարժեք որակումներ տալ նրանց գործողություններին, մեր հետագա բոլոր միջոցառումները իրականացնել այդ դաժան ճշմարտությունից ելնելով»,- ասել է Բակո Սահակյանը:

Բակո Սահակյանը նշել է, որ դրանից հետո ինքը հրաման է տվել կրակային դիրքեր դուրս բերել մեր զենիթահրթիռային համակարգերը, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, հրթիռային համակարգերը, այդ թվում հեռահար նշանակության հրթիռային համակարգերը:

«Եթե Ադրբեջանը նման քայլի դիմեր, անհապաղ կրակ էինք բացելու, եւ այդ պատասխանը նման զարգացման դեպքում կլիներ համարժեք»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ