News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ժամանակն է, որպեսզի Ադրբեջանը պատասխան տա ԱՄՆ-ին եւ միջազգային հանրությանը՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կոպիտ ռազմական ագրեսիայի համար: Այս մասին Իլինոյս նահանգից ԱՄՆ սենատոր Մարկ Քիրքը գրել է The Hill-ում հրապարակված հոդվածում:

Հոդվածում, մասնավորապես, նշված է.

«Տարիներ շարունակ Ադրբեջանը զենք էր ճոճում, իսկ հիմա հարձակվեց Ղարաբաղի վրա: Սա աննախադեպ հարձակում էր 1994 թվականից ի վեր: Այս ռազմական գործողությունները ցույց տվեցին հրադադարի միջոցառումների ամրապնդման վճռական անհրաժեշտությունը, որոնք ներկայում չեն գործում:

Քանի որ հրադադարի վերահսկողության համակարգ չկա, եւ Ադրբեջանը չի բախվում իր գործողությունների հետեւանքներին, ավելի ու ավելի ռազմատենչ է դառնում: Այսպես չի կարող շարունակվել:

Ես սատարում եմ կոնգրեսականներ Էդ Ռոյսի եւ Էլիոթ Էնգելի նախաձեռնությունը, որը խաղաղության հաստատման, հրադադարի վերահսկողության միջոցներ է առաջարկում:

Նախ՝ կողմերը պետք է համաձայնեն դիպուկահարներին դուրս բերել շփման գծից:

Երկրորդ՝ հարկավոր է շփման գծի ամբողջ երկայնքով հրետանայի կրակի եւ ձայնի չափման լրացուցիչ տեղորոշիչներ տեղակայել, որի մոնիթորինգը կիրականացնի ԵԱՀԿ-ն:

Երրորդ՝ շփման գծի երկայնքով հարկավոր է ԵԱՀԿ-ի լրացուցիչ դիտորդներ տեղակայել, որպեսզի խախտումների մոնիթորինգն ավելի արդյունավետ լինի: Հիմա մոնիթորինգ են իրականացնում 6 դիտորդներ, որոնց թիվը ծայրահեղ փոքր է՝ հաշվի առնելով ամենօրյա խախտումները:

Ռոյսի եւ Էնգելի առաջարկների փաստաթղթի տակ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 80 անդամ է ստորագրել: Փաստաթուղթը սատարել են ե՛ւ ԱՄՆ պետքարտուղարությունը, ե՛ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Երկարատեւ խաղաղություն հաստատելու համար հարկավոր են բարի կամք եւ վստահություն երկու կողմից էլ: Սակայն Հայաստանն ու ԼՂՀ-ն հաստատեցին խաղաղության շուրջ միջոցառումներին աջակցությունը, իսկ Ադրբեջանը դա չարեց: Հրադադարի շուրջ ոչ բավարար վերահսկողությունը լավ առիթ է Ադրբեջանի ռազմատենչ տրամադրությունների համար:

Անհրաժեշտ է ԱՄՆ-ի ղեկավարությունը՝ արյունոտ ուղին կանգնեցնելու համար, որով Ադրբեջանը հարձակումներ է գործում ԼՂՀ-ի վրա, ԼՂՀ-ն պատասխանում է, իսկ հետո Ադրբեջանը հայերին մեղադրում է հրադադարը խախտելու համար: Այլեւս չի կարելի հանդուրժել Բաքվի անամոթ սուտը:

Ես վարչակազմին (ԱՄՆ նախագահի - խմբ.) կոչ եմ անում Ռոյսի եւ Էնգելի առաջարկները հասցնել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը:

Մենք պետք է Ադրբեջանի իշխանություններին կոչ անենք պատասխան տալ Ղարաբաղի հայերի հանդեպ վերաբերմունքի համար. նույնպես, ինչպես եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության դեմ ագրեսիայի համար:

1995 թվականին սկսված ԵԱՀԿ Մինսկի գործընթացը, որը պետք է կողմերին խաղաղության եւ համապարփակ լուծման հանգեցնի, թելից է կախված: Որպեսզի դիվանագիտությունը հաղթի, հուսալի հրադադար է հարկավոր:

Ալիեւի ընտրությունը պարզ է. կա՛մ լրջորեն դիվանագիտական բանակցություններ է սկսում հայերի հետ խաղաղության պայմաններում, կա՛մ շարունակում է անպտուղ ռազմատենչ քաղաքականությունը:

Եթե նա ընտրի երկրորդ տարբերակը, պետք է իմանա, որ ադրբեջանական ագրեսիայի ցանկացած ակտ կուժեղացնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստարկները Կոսովոյի ճանապարհով շարժվելու մասին: Որպես Կոսովոյի պատերազմի մասնակից՝ հույս ունեմ, որ Ադրբեջանը կհասկանա. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարելի է լուծել միայն խաղաղությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ