News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունն ամերիկյան NASDAQ բորսայում առքուվաճառքի ժամանակ մի քանի ժամվա ընթացքում ավելացել է 3.6 մլրդ դոլարով: Այս մասին հաղորդում է vc.ru կայքը:

Ապրիլի 27-ին NASDAQ-ում գործարքների ավարտին Facebook-ի մեկ բաժնետոմսն արժեցել է 108.9 դոլար, իսկ ապրիլի 28-ին՝ արդեն 117.84 դոլար:

Հիմա Ցուկերբերգը Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի 5-րդ հորիզոնականում է՝ առաջ անցնելով Oracle-ի հիմնադիր Լարրի Էլիսոնից: Ներկայում Ցուկերբերգի կարողությունը գնահատվում է 51.1 մլրդ դոլար:

2016 թվականի առաջին ամիսներին Facebook կորպորացիան 5.38 մլրդ դոլար է վաստակել: 2015 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը շուրջ 3.5 մլրդ էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ