News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը համաձայն չէ այն քննադատություններին, թե քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ դիվանագիտական կորպուսում թերացումներ կան:

«Նալբանդյանին անձամբ եմ ճանաչում, ըտենց ուժեղ դիվանագետ մարդ ես չեմ ճանաչում: Իրան փոխարինողի էլ ես չեմ տեսնում: Նալբանդյանին ընենց են սիրում, իմ աքով եմ տեսել, թե ոնց են եվրոպացիք սիրում ու հարգում են Նալբանդյանին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սեյրան Սարոյանը:

Ինչ վերաբերում է այս օրերին Բելառուսի վարած քաղաքականությանը, Սեյրան Սարոյանի համար զարմանալի ոչինչ չկար. «Եթե Նալբանդյանը չլիներ, Նազարբաեւը հա՞յ ա դառնալու, թե՞ ռուս: Թուրք ա, թուրք Նազարբաեւը, ինքն էլ անձամբ հայտարարել ա, որ Ալիեւն իր ախպերն ա»:

Թե ինչու է ԵԱՀԿ Մինսկի խումբն անընդհատ անհասցե հայտարարություններ անում, Սեյրան Սարոյանին չի հուզում. կարեւորը «ռուսը մեր ախպերն ա»:

«Ռուսը ինչ էլ լինի, նաղդի մեր ընկերն ա, իսկ աշխատող մարդուն հա էլ քլնգում են: Նալբանդյանն ու իրա նախարարությունը մեզնից լավ գիտեն, պրոֆեսիոնալներ են»,- նշեց գեներալը:

Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմից հետո հասարակությունը պահանջում է Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ